14:28 , 28 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռուհանիին Նյու–Յորքից վերադառնալուն պես «ջերմ» ընդունելություն էր սպասում Թեհրանի օդանավակայանում:
The New York Times փոխանցմամբ, պաշտոնական անձանցից բացի նրան է դիմավորել մոտ 100 ցուցարար, որոնք ձվեր ու կոշիկներ են նետել նրա վրա։ Ցուցարարների դժգոհության առիթը եղել է Ռուհանիի ու Բարաք Օբամայի հեռախոսազրույցը՝ երկիրների ղեկավարների առաջին շփումը 1979 թ–ից ի վեր, ու Ռուհանիի հայտարարությունը իրանական միջուկային ծրագրի քննարկման պատրաստակամության մասին։