Վրաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ


11:52 , 29 ապրիլ, 2025

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հիշեցնենք, որ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: