Այսօր Մոսկվայում Էդուարդ Շարմազանովը վկայեց, որ երբ դու իսկապես հայրենատեր հայ ես, ապա անկախ հանգամանքներից և գտնվելու վայրից, երբեք չես զիջում և չես ստորադասում քո պետության շահերը․ Հենրիխ Դանիելյան


23:38 , 28 ապրիլ, 2025
Այսօր Մոսկվայում Էդուարդ Շարմազանովը վկայեց, որ երբ դու իսկապես հայրենատեր հայ ես, ապա անկախ հանգամանքներից և գտնվելու վայրից, երբեք չես զիջում և չես ստորադասում քո պետության շահերը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մշտապես աշխարհի բոլոր բարձրագույն ամբիոններից պաշտպանել և շարունակում է պաշտպանել ազգային շահերը՝ հենված մեր ինքնության, ազգային գաղափարախոսության, Հայաստանի հայկական ապագայի և Հայկական Արցախի անբաժանելիության սկզբունքների վրա։