«Այսօր 2 կոպեկ ավել վաստակելու և դահլիճում հանդիսատես լցնելու համար փորձում են կատարել հանդիսատեսի ցանկությունը». Շուշան Պետրոսյան


21:26 , 28 ապրիլ, 2025

Tert.am Life-ը գրում է․


«Արտիստը եղել է չափանիշ, նրա խոսքը, կեցվածքը, կրթությունը միշտ եղել են ուսուցանող:

Այսօր 2 կոպեկ ավել վաստակելու և դահլիճում հանդիսատես լցնելու համար փորձում են կատարել հանդիսատեսի ցանկությունն՝ առանց հաշվի առնելու արտիստի առաքելությունը, որը կրթելն է:

Ինձ համար կարևոր են այն սկզբունքները, որով ապրել և ապրում եմ: Դա կրթված լինելն է»,- 24News-ի «Ռանդեվու» հաղորդաշարի շրջանակներում` խոսելով մշակույթի ներկայիս վիճակի մասին, տեսակետ է հայտնել երգչուհի Շուշան Պետրոսյանը: