Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր


17:29 , 27 ապրիլ, 2025

Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը (նժույգ թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակներ) լավագույնն են աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլում, որը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Վահագն Դավթյանը 7-րդ տեղը զբաղեցրեց։

Համլետ Մանուկյանը դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

Մանուկյանը հաղթել է Աշխարհի գավաթի 3 փուլերում։

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները մասնակցել են 6 փուլերից 5-ին։