Թուրքերը լսել են Նիկոլի ուղերձն ու ոգևորվել
15:40 , 26 ապրիլ, 2025
Նիկոլի կողմից Ջահերով երթի ժամանակ թուրք-ադբեջանական դրոշի այրման փաստի դատապարտմանը յուրովի է արձագանքել Բաքուն. բացի այն, որ դատապարտել են նաև Ֆրանսիայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ նույնաբովանդակ գործողությունը՝ ադրբեջանական դրոշի այրումը գնահատելով՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս դեռևս ուժեղ ռևանշիստական և էթնիկ ատելության վրա հիմնված մտածողության բացահայտ դրսևորում, նաև պահանջել են պատասխանատվության ենթարկել «վանդալիզմի» հեղինակներին:
Մակրոնը դժվար թե բանի տեղ դնի Բաքվին, բայց ա՛յ Նիկոլի պարագայում կարելի է համոզված պնդել, որ Աննան նկատի կունենա ու անպայմանորեն հետամուտ կլինի իջեցված հրահանգի իրագործմանը: Կիրագործեն հարմար պահի, ինչ-որ կերպ վրեժը կլուծեն ու ադրբեջանական դրոշի պատիվը կպահեն՝ ապացուցելու, որ Իլհամի օրակարգին լիովին հավատարիմ են:
Անկասկած, Նիկոլի խոսնակ Նազիկի ուղերձը Բաքվում կարդացել են, կարդացել են ու երես առել՝ հասկանալով այստեղից հղված ազդանշանի իրական բովանդակությունը: Հասկացել են ու «գազ տվել», «խրել» մինչև վերջ, ինչը դժվար է քննադատել, եթե հարցին նայում ես ադրբեջանցու աչքերով. եթե Նիկոլն է դիմացդ, ինչո՞ւ պետք է չառիթավորվես: