Սեքսուալ սկանդալ. Փոխքաղաքապետի բարեմասնությունները հայտնվել են ցանցում. Լուսանկարներ


13:15 , 28 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Լոնդոնի նախկին փոխքաղաքապետի «տղամարդկային արժանապատվությունը» հայտնվել է համացանցում: Սա ոչ թե պապարացիների չար կատակն է, այլ նախկին պաշտոնյայի հոժար կամքը:

Mail Online-ի հետ զրույցում Ռիչարդ Բարնսը չի հերքել, որ ինքն է լուսանկարների հեղինակը, սակայն նշել է, որ ցավում է դրանց՝ ցանցում հայտնվելու կապակցությամբ:

Բանն այն է, որ նկարներն արվել են Apple iPhone-ով, որն էլ օգտագործել է Facebook հավելվածը և անմիջապես նկարները ներբեռնել պաշտոնյայի անձնական էջ:

Հիշեցնենք, որ նախկին փոխքաղաքապետն այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-2012 թվականներին և հայտնի է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ: