ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին և վերաբերմունքին


12:17 , 26 ապրիլ, 2025

Tert.am-ը գրում է․

ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին և վերաբերմունքին:

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Հաշվետվության մեջ նշվում է, որ ուսումնասիրելով ադրբեջանական կողմի պատասխանը և գործով համապատասխան ապացույցները՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, Դատարանը որոշել է չպահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև չպահանջել անկախ հետաքննություն կամ փորձագիտական կարծիք բանտարկյալների կալանքի պայմանների վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։