8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին


23:19 , 25 ապրիլ, 2025

8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի քրեական գործը դատարանում է: Նա մեղադրվում է քրեական խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և քրեական հիերարխիայում բարձրագույն կարգավիճակը պահպանելու համար, սակայն, չի ընդունում մեղադրանքը: