Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվել է պատարագ


19:22 , 25 ապրիլ, 2025
Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվել է Սուրբ պատարագ։
Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպան Արման Խաչատրյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ մատուցված Սուրբ պատարագին: