Արամ Առաջինը մեկնել է Վատիկան` մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին


17:20 , 25 ապրիլ, 2025
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին։ Այս մասին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։
Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես մեկնել է Վատիկան։