Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական Ջահերով երթ` ի հիշատակ Հայոց Ցեղшuպանության 1,5 միլիոն զnhերի


00:57 , 25 ապրիլ, 2025

Tert.am-ը գրում է․

Ապրիլի 23-ին Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական Ջահերով երթը: 

Բազմաթիվ ախալցխահայեր քաղաքի կենտրոնից բարձրացել են Ախալցխայի Մարդա թաղամասի բարձրադիր եզրին վեր խոյացող և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ տեղի է ունեցել ամեղ նահատակների ոգեկոչման արարողություն: