16:05 , 24 ապրիլ, 2025Tert.am-ը գրում է.
Հարգանքի տուրք եմ մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերին և իմ ցավակցությունը հայտնում նրանց թոռներին. այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած ուղերձում, փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթը։
«Մենք դեռ մեր սրտերում զգում ենք Օսմանյան կայսրության ավարտին հաջորդած պատերազմի տարիներին՝ անկարգությունների, հանցավոր շարժումների, զինված խմբերի կողմից իրականացված բռնությունների և համաճարակների պատճառով կորսված կյանքերի ցավը», - ասել է Էրդողանը, որը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը:
Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: