12:36 , 28 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր Պակիստանում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորերկրյա ցնցումները կենտրոնի աշխատակիցները գրանցել են Պեկինի ժամանակով ժամը 15.34-ին: Օջախը գտնվել է 36 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Պակիստանի Բելուջիստան մարզում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 500-ը: