Վանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
11:12 , 22 ապրիլ, 2025
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Վանի Բաշկալե շրջանում։
Պարզվել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 6,95 կմ խորության վրա։