Նյու Ջերսիի դատարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները


11:27 , 28 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի նահանգի իշխանությունները պարտավոր են թույլ տալ միասեռ ամուսնությունների կնքումը։

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` CNN-ին հղումով, դատարանը վճռել է, որ «քաղաքացիական միությունները», որոնք ներկայում պաշտոնապես կարող են ձևակերպել միասեռ զույգերը, խտրականություն է, քանի որ թույլ չեն տալիս միասեռականներին օգտվել դաշնային բյուջեի արտոնություններից ու նպաստ ստանալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ