«Վերջին զանգ»-ից հայտնի Լևոն Մկրտչյանի հարսանիքն ու հայտնի հյուրերը․ ներկա են եղել նաև Փաշինյանները այդ թվում՝ Աշոտ Փաշինյանը


17:54 , 21 ապրիլ, 2025

Երեկ «Վերջին զանգ» հայտնի հեռուստասերիալի դերասաններից Լևոն Մկրտչյանի հարսանիքն էր։

Սոցհարթակներում ակտիվորեն տարածվում են դերասանի և կնոջ՝ Էվելինա Ստեփանյանի հարսանեկան արարողությունից կադրեր։

Հյուրերի շարքերում աչքի է ընկել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Նշենք, որ զույգը համացանցում ամենաքննարկվածն ու քննադատվածն է։

Հավելենք, որ հարսանիքին ներկա են եղել նաև Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Աննա Հակոբյանը և եղբայրը՝ «ՔՊ»-ական Հրաչյա Հակոբյանը։