11:14 , 28 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» դեմ այսօր՝ սեպտեմբերի 28-ին կայանալիք տնային խաղից առաջ անթույլատրելի է համարել իր թիմի առաջիկա մրցակցին թերագնահատելը:
Կլոպի խոսքով, «Ֆրայբուրգը» ավելի ուժեղ է, քան կարող է թվալ:
-«Ֆրայբուրգը» շատ ավելի ուժեղ է, քան կարող է թվալ: Այո, հիմա այդ թիմը ճգնաժամ է ապրում, սակայն ճանապարհներ է փնտրում՝ այդ իրավիճակից դուրս գալու համար: Խաղին նախապատրաստվելիս՝ ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքի վրա, որ «Ֆրայբուրգի» ֆուտբոլիստները ամենաշատն են վազել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ