Ոսկու գինը սահմանել է պատմական նոր ռեկորդ


12:56 , 21 ապրիլ, 2025
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճել է ավելի քան 2%-ով՝ սահմանելով պատմական նոր ռեկորդ և գերազանցելով 3,400 դոլարը՝ մեկ տրոյական ունցիայի (հավասար է 31.1034768 գրամի) համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին

Երևանի ժամանակով ժամը 10:12-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 72,04 դոլարով կամ 2,16%-ով նախորդ փակման համեմատ՝ մեկ տրոյական ունցիայի համար կազմելով 3400,44 դոլար;