Ջուր չի լինի ապրիլի 22-ին և 23-ին՝ տասնյակ հասցեներում


08:41 , 21 ապրիլ, 2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 22-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Երիտասարդության, Վ. Համբարձումյան, Ռոմանի, Ազգալդյան, Կամոյի և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: