«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների․ Ավինյան


19:12 , 19 ապրիլ, 2025
Ապրիլի 14-19-ը մայրաքաղաքում անցկացվող «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների։
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ջանքերով շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում, այս մրցաշարը ընդգրկվել է եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացույցային պլանում:
Մարզական միջոցառումների նման մակարդակով անցկացումն ամրապնդում է մեր քաղաքի հեղինակությունն ու բացում նոր հորիզոններ՝ մարզաձևերի զարգացման, մարզիկների աճի և մարզական մշակույթի տարածման համար: