10:41 , 28 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
2013թ. սեպտեմբերի 25-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է 42 վարկ` 328,3 մլն ՀՀ դրամ ծավալով: Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ընկերությունից, այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 82 հիփոթեքային վարկ` 797 միլիոն դրամ ծավալով:
Նշենք, որ ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ