Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


16:56 , 19 ապրիլ, 2025

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աֆղանստանի՝ 12 հազար 100 բնակչություն ունեցող Իշկաշիմ քաղաքից 53,6 կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 94,1 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում։