Սամվել Շահրամանյանը բացահայտել է օմեգաների լկտի սուտը
16:26 , 19 ապրիլ, 2025
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հերքել է ՔՊ-ի տարածած այն սուտը, թե 2023-ի դարբեջանական հարձակումը եղել է այն պատճառով, որ Արցախի ղեկավարությունն իբր հրաժարվել էր բանակցել ազերիների հետ Սոֆիայում: Շահրամանյանն ասել է, որ Արցախը կողմ է եղել այդ առաջարկին, որից հետո, ի դեպ, եթել է առաջարկ՝ Բրատիսլավայում բանակցություններ անցկացնելու, սակայն երկու դեպքում էլ մերժողը Բաքուն է եղել:
Հայտնի է, որ ամեն անգամ, երբ ՔՊ-ի հասցեին մեղադրանքներ են հնչում՝ Արցախը կործանելու վերաբերյալ, նույն «Օմեգան» սկսում է իրեն թափ տալ ու մուննաթ գալ, թե Արցախը կործանվեց արցախյան իշխանությունների ապակառուցողականության, այլ ոչ թե ՔՊ-ի պատճառով: Ասում են ու «ձեռքերը լվանում», ասում են ու կարծում, թե ճշմարտությունը ոչ ոք չի իմանալու:
Շահրամանյանը, փաստորեն, բացահայտել է ճշմարությունն ու դրանով փաստել, որ օմեգաները Բաքվի համար այսքան ժամանակ փաստաբանություն են արել՝ Իլհամի մեղքն Արցախի ղեկավարության վրա բարդելով ու հասկացնելով, թե Բաքուն է կառուցողական կողմը եղել:
Զարմանալ պետք չէ. սուտն ու կեղծիքը, հանուն Իլհամի շահերի անբարոյականությամբ զբաղվելը հայաստանայն իշխանությունների համար սովորական առօրյայի մի մասն է, որի շնորհիվ էլ Նիկոլը մնում է իշխանության ղեկին: