Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Գյումրիում ՌԴ հյուպատոս


15:11 , 19 ապրիլ, 2025

Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի։ Այս  մասին ասել է Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովը  Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալությունից հետո։

«Հուսով եմ, որ խնդիրների լուծման մոտեցումներում ձեր գիտելիքներն ու ինքնուրույնությունը կդառնան մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, Գյումրու և Ռուսաստանի տարածաշրջանների համագործակցության գրավականը»,– ասաց նա:

Նա համոզմունք հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի փորձը, կառավարելու տաղանդը և կազմակերպչական ունակությունը թույլ կտան նոր ձեռքբերումների հասնել այս պատասխանատու պաշտոնում։