Մոսկվայում համերգի ժամանակ Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Greenpeace-ի ձերբակալված ակտիվիստներին


09:57 , 28 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը երեկ Մոսկվայում համերգի ժամանակ աջակցություն է հայտնել Greenpeace-ի՝ սեպտեմբերի 18-ին ձերբակալված ակտիվիստներին: 

Նա Ռուսաստանի կառավարությանը նաև առաջարկել է հետևել «Գազպրոմի» գործերին՝ տեսնելու, թե չկա՞ արդյոք բնապահպանական վտանգ Արկտիկայում հորատումների հետ կապված, ուսումնասիրել այդ թեմայով անկախ հետազոտությունները: Այս մասին հայտնում է «Նովայա գազետան»:

Crocus City Hall-ում համերգի ժամանակ նա հավելել է, որ այդ պատմությունը վերաբերում է միայն շրջակա միջավայրին, ոչ թե ակտիվիստների ընկերությանը կամ որևէ կառավարության: