Ներողություն եմ խնդրում զnhերի սխալ թիվ արտաբերելու համար, որևէ միտում չի եղել. Խաչատուր Սուքիասյան


19:57 , 17 ապրիլ, 2025

Tert.am-ը գրում է․

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,-գրել է նա: