«Ժնև-2-ը» կանցկացվի նոյեմբերի կեսին. Բան Կի Մուն


09:30 , 28 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային համաժողովն անցկացվելու է նոյեմբերի կեսերին, տեղեկացնում է Взгляд-ը։

Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ իր հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին «Ժնև-2» համաժողովի հաջող ելքն ապահովելու համար արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լույս սեպտեմբերի 28-ի գիշերն ընդունել է սիրիական քիմիական զենքը ոչնչացնել պարտադրող բանաձևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ