Աննան նեղվել է
15:48 , 16 ապրիլ, 2025
«Կրթվող» ու «կրթող» Հակոբյան Աննան մի ֆեյսբուքյան ստատուս է գրել՝ մեջբերելով Հովհաննես Թումանյանի խոսքից մի հատված: Դրանում խոսվում է մամուլի մասին, այն մասին, թե ինչպես է մամուլը մարդկանց փնովել, հայհոյել նույնիսկ այն դեպքում, երբ դրա համար չեն եղել օբյեկտիվ հիմքեր:
Աննան նեղվել է ու որոշել նման եղանակով ինքնարտահայտվել. այն օբյեկտիվ քննադատությունները, որոնք այս ընթացքում թափվում են իր գլխին ամենօյա ռեժիմով, հունից հանել են, բայց քանի որ հասկանում է՝ ամեն մի ավելորդ բառ կարող է օգտագործվել իր իսկ դեմ, ուստի որոշել է այս եղանակով արտահայտել իր խոցված զգացմունքները՝ հավատալով սեփական անմեղությանը:
Աննայի ամենամեծ մեղքը սեփական թերություններն ու իրական դեմքը չտեսնելն է: Փաստորեն՝ նույնիսկ այսքանից հետո նա ինքն իրեն անմեղ արարած է համարում՝ հայհոյվելու ու քննադատվելու ոչ արժանի: Մինչդեռ եթե անգամ Աննան լիներ պարզ տնային տնտեսուհի, արժեր նրան հայհոյել ու քննադատել հենց միայն այն բանի համար, որ Նիկոլին է ջահել ժամանակ տրվել՝ չտեսնելով նրա մեջ հայրենիքի դավաճանի: Մինչդեռ Աննան ոչ միայն հասարակ մեկը չէ, այլև թշնամական ագենտ է, որ կոչված է՝ մտքեր ու արժեհամակրգ այլասերելու, Նիկոլի գործը հեշտացնելու, «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը գցելու. «Կրթվելը նորաձև է»-ն ամբողջությամբ այս օրակարգն է սպասարկում:
Այնպես որ՝ չարժե թաքնվել Թումանյանի ստվերի հետևում. օգուտ չունի, Նիկոլն էլ Թումանյանը չի…