13:52 , 16 ապրիլ, 2025Tert.am-ը գրում է.
Այսօրվա արդյունքը ոչ լավ, ոչ վատ է: Գնահատում եմ տրամաբանական, որովհետև եղել է չորս խմբակցության հայտարարությունը, և այդ չորս խմբակցությունն իրենց հայտարարությունների տերը եղան: Գյումրին այլևս ունի նոր քաղաքապետ, Գյումրին ունի նոր ավագանու կազմ, աշխատանքային հետագա ընթացքը ցույց կտա, թե դեպքերն ինչպես կզարգանան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:
Լրագրողի հարցին, թե ՔՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ Գյումրին պետք է գնա արտահերթ ընտրությունների ՝ արդյոք համաձայն է այդ մտքի հետ՝ պատասխանեց .«Դե, դա իր կարծիքն է, ճիշտ կլինի իրենցից ճշտեք, թե ինչու են նման բան ասում, ես նման բանի կարիք չեն տեսնում ու զգում: Բոլորս մեր ընտրողների քվեների տերն ենք: Ես հայտարարել եմ, որ եթե ընտրություններում չեմ ստանալու առավելագույն ձայներ, ապա աջակցելու եմ ընդդիմադիր, առավելագույն ձայներ հավաքած թեկնածուին, ինչ ասել ենք, դա էլ արել ենք: Մենք մասնակցություն չենք ունենալու գործադիրում, ավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք, եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակ՝ առողջական խնդիրների հետ կապված», - ասաց Մխիթարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: