Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար:
Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:
ՔՊ խմբակցության անամները չմասնակցեցին նիստին:
Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտվել է: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
Ըստ էության, «Միասնությունը» ստացել է 50 տոկոսից ավելի քվե եւ նա համայնքի ղեկավար է դառնում օրևենքի ուժով: