«Ժողովուրդ». Ինքնասպան է եղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ նախկին ներկայացուցչի կինը, իրեն ցած նետելով 9-րդ հարկից


08:21 , 28 սեպտեմբեր, 2013

«Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ ինքնասպան Է եղել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը։ Մեր տեղեկություններով նրա կինը՝ Նարինե Առաքելյանը, իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած Է նետել։ Թե ինչն Է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդ»–ին չհաջողվեց պարզել։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ղուշչյանը մահացել Էր 2009 թվականին՝ 58 տարեկան հասակում»,–գրում է թերթը։