2021 թվականին էլ էիք ասում՝ ՔՊ-ն ու վարչապետը չունեն վստահություն, 2026-ի ընտրություններն էլ ցույց կտան՝ ժողովուրդն ինչ է ուզում ու մտածում. Ռուբինյան


13:59 , 15 ապրիլ, 2025

Tert.am-ը գրում է․

Ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 2021 թվականի ընտրություններին քսանքանի տոկոս էր հավաքել և զբաղեցրել էր երկրորդ տեղը, 2025 թվականին՝ այսինքն վերջին ընտրություններին,  ՔՊ-ն առաջին տեղում է իր հավաքած 36 տոկոսով:

Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով վերջին ՏԻՄ ընրտությունների արդյունքներին և հարցին արդյոք 2026-ի ընտրություններին ևս պարտություն չեն կրի:

«2026 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը, որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը: 2026 թվականին ժողովուրդը ցույց կտա, թե ինքն ինչ է մտածում, ինչ է ուզում»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։