2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան


13:12 , 15 ապրիլ, 2025

Tert.am-ը գրում է.

2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխոթյունից հետո միայն 2024-ի արդյունքներով ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1.3 տրլն դրամով, սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 մլրդ դոլար է:

Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել: Բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետբյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է  եղել ավելի քան 1 տրլն 684 մլրդ դրամ կամ 4.2 մլրդ դրամ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: