00:59 , 28 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Օբամայի խոսքերով՝ ՄԱԿ ԱԽ-ի որոշումը, որը հիմնված է այդ պայմանավորվածությունների վրա, իրենից միջազգային հանրության հաղթանակ է ներկայացնում:
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքի շնորհիվ: Նրա խոսքերով՝ առայժմ անհանգստություններ կան նաև քիմիական զենքը Սիրիայի տարածքից դուրս բերելու կապակցությամբ:
Ինչպես սպասվում է, ՄԱԿ ԱԽ-ի որոշման նախագիծը քվեարկության կդրվի ուրբաթ օրը: