Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել


14:52 , 14 ապրիլ, 2025

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի ուսումնասիրության բյուրոն։ 

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:32-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 72 կմ խորության վրա, մագնիտուդը կազմել է 3,3: