Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է․ Թաթոյան


21:35 , 12 ապրիլ, 2025
Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է:
Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին:
Այս ամենը «խաղաղության պայմանագիր» հորջորջված փաստաթղթի նախապայման է, որ միակողմանիորեն պահանջվում է Հայաստանի իշխանությունից: