16:55 , 12 ապրիլ, 2025
Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով պարտության մատնեց Եվրոպայի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին:
2024 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշը 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով պարտության էր մատնել էստոնացի Ռիչարդ Կարելսոնին:
Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովը:
Ապրիլի 12-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են: