Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները


14:44 , 11 ապրիլ, 2025

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց  Սերդար Քըլըչի հետ։ 

«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- X-ում գրել է Ռուբինյանը։