Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա. Պեսկով


12:37 , 11 ապրիլ, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա, ինչի մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի նպատակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն է:

Սա կլինի Ուիթքոֆի և Պուտինի երրորդ հանդիպումը Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում հրադադար հաստատելու պահանջի ֆոնին:

Հիշեցնենք, որ  Ուիթքոֆը Մոսկվա էր այցելել մարտին և, Կրեմլի փոխանցմամբ, Թրամփից ուղերձ էր փոխանցել ՝ Ուկրաինայում հրադադարի իր առաջարկի մասին: Նա հանդիպել էր ՌԴ նախագահի հետ: