ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


09:12 , 11 ապրիլ, 2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Հայտնում են Փրկարար ծառայությունից։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։