Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա


00:49 , 11 ապրիլ, 2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Դեսպան Բրինքը 3 տարի Ուկրաինայում գտնվելուց հետո հեռանում է պաշտոնից»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։