Բորիկի տերերի անբարոյականության այս շքերթից միայն Նիկոլն է շահում
13:37 , 10 ապրիլ, 2025
Հայտարարելով, որ Մարտուն Գրիգորյանի անունից ՔՊ-ին գործարք են առաջարկում՝ Մուրազի Բորիկը պնդել է, թե Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ՔՊ-ի հետ շատ հարցերում միասնական են:
Փաստորեն՝ Մարտուն Գրիգորյանի՝ Վարդան Ղուկասյանին աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունն անգամ չի հանդարտեցրել Բորիկի կրքերը, ավելի ճիշտ՝ նրա տերերի, ու սրանք հերթական պատվերն են իջեցրել «խոսող բերանին»՝ ցանկացած գնով փնովելու ՀՀԿ-ին ու երրորդ նախագահին: Քաղաքականության մեջ քննադատությունը, իհարկե, միանգամայն նորմալ երևույթ է, բայց միայն այն դեպքւոմ,ե րբ այն օբյեկտիվ է: Հարց՝ այդ ո՞ր դեպքում են ՔՊ-ականներն ու ՀՀԿ-ականները միասնական, Բորիկը կարո՞ղ է մի օրինակ բերել ու սեփական խոսքերի իսկությունը փաստել: Այսօր ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես իրական ընդդիմություն, իսկ դրա փոխնախագահի ազատությունները Նիկոլն էապես սահմանափակել է, որ ճշմարտությունը հայտնի չդառնա ժողովրդին: Օրինակ՝ նույն Բորիկի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունը ոչ մի նման ոտնձգություն չի իրականացրել՝ թույլ տալով ՀՀԿ-ին սևացնելու հաշվին փորը հաստացնել: Հիմա Բորի՞կն է ՔՊ-ի հետ միասնական, թե՞ ՀՀԿ-ն, որի անդամները շարունակում են հալածվել:
Բորիկի տերերին դա չի հետաքրքրում, քանզի Նիկոլին թողած՝ Սարգսյանի դեմ են պայքարում՝ կարծելով, թե նման կերպ իրենք իրենց են հզորացնում: Բայց այնքան տգետ են, որ չեն հասկանում՝ անբարոյականության այդ շքերթից միայն Նիկոլն է շահում: