Խնածախում այսօր գիշերը կրկին կրшկnցներ են լսվել. գյուղացիներն անհանգստացած են. վարչական ղեկավար


11:12 , 10 ապրիլ, 2025

Tert.am-ը գրում է.

Գյուղի ուղղությամբ այսօր գիշեր կրակոցներ են լսվել, տեղացիները լսել են դրանց ձայները, Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ կրակոցները լինում են մի քանի րոպե, հետո դադար են տալիս ու նորից սկսում:  

«Վերջին անգամը համարենք այսօրը, գիշերն ենք կրակոցի ձայներ լսել: Մի խոսքով, մարտի 20-ից մինչև օրս կա, էլի: Ինտենսիվ կրակոցներ չեն, հեռու դիրքերից մի տասն անգամ կրակոցներ ենք լսում»,-ասաց Միրզոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: