21:40 , 27 սեպտեմբեր, 2013
Դու միայնակ չես բարեգործական նախաձեռնությանը միացան նաև Հ1-ի «Ազատ գոտի» և «Առավոտ լուսո» ծրագրերը:
BlogNews.am-ի և Individuum casting-ի համատեղ ջանքերով ծնված այս նախաձեռնության մասնակիցները կազմակերպիչներին են հանձնում իրենց այն իրերը, հագուստներն ու ապրանքները, որոնց իրենք այլևս չեն օգտագործում, իսկ կազմակերպիչները հոգում են, որ այդ ապրանքերը հասնեն ճիշտ հասցեատերերին՝ Հայաստանով մեկ սփռված անապահով ընտանիքներին:
Նախաձեռնությանն աջակցող հետազոտական մի քանի ընկերություններ online ռեժիմում տրամադրում են տվյալներ Հայաստանում բնակվող անապահով ընտանիքների մասին ու օգնում կազմակերպիչներին հավաքված ապրանքերը ճիշտ բաշխել: