Ղրղզստանում կասեցվել է պետական ​​հեղաշրջման փորձ


15:20 , 9 ապրիլ, 2025

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն կասեցրել է երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված զանգվածային անկարգությունների նախապատրաստումը, գրում է kommersant.ru-ն։

Դավադիրների նպատակը պետական հեղաշրջումն էր, հաղորդում է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Բացահայտվել և ճնշվել են լոկալ կոնֆլիկտների կազմակերպման միջոցով ազգամիջյան ատելության և զանգվածային բողոքի ցույցերի հրահրման նախապատրաստության դեպքերը»,- ասվում է հայտարարության մեջ։