Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել. նա հոսպիտալում է
12:09 , 9 ապրիլ, 2025
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ ՏեղեկությունըSputnik Արմենիայինհայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։
Ըստ որոշ տեղեկությունների` պայթյունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։