Նա երկար փորձել է լռել, թաքցրել, դիմանալ. Լուսինե Թովմասյանը սատարում է Անիին


08:58 , 9 ապրիլ, 2025

Լուսինե Թովմասյանը Ինստագրամի իր էջում անդրադարձել է երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի հայտնի գրառմանը:

«Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցրել, դիմանալ:

Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է: Ուժը բռնության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Թովմասյանը: