Արսեն Հարությունյանը 5:2 հաշվով հաղթեց Ալբանիայի ներկայացուցչին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ


19:23 , 8 ապրիլ, 2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթեց կիսաեզրափակիչում կպայքարի 5-րդ չեմպիոնության համար։
Եվրոպայի քառակի չեմպիոնը 61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Ալբանիայի ներկայացուցիչ  Զելիմխան Աբակարովի հետ և հաղթեց 5:2 հաշվով։