Թուրք լրագրողը գիրք է ընծայել տասնամյակներով իր հայկական ծագումը թաքցրած մոր մասին


19:12 , 27 սեպտեմբեր, 2013

Թուրք լրագրողը գիրք է ընծայել տասնամյակներով իր հայկական ծագումը թաքցրած մոր մասին168.am-ը գրում է.

T24-ի փոխանցմամբ՝ Ժամանակակից լրագրողների միության նախագահ Ահմեթ Աբաքայը գիրք է ընծայել, որում նշել է, որ 82 տարեկան հասակում մահացած իր մայր Հոշանան ունեցել է հայկական արմատներ: Իր գրքում Աբաքայը պատմել է, որ մայրն իր հայկական ծագումը թաքցրել է իր երեխաներից ու թոռներից: Նա զարմանք է հայտնել, որ իր մայրը կարողացել է ընտանիքի անդամներից տասնամյակներով թաքցնել, որ ունի հայկական արմատներ (Հոշանայի մայրը հայ է): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ